Հասարակություն

Բնության հուշարձանները վնասելու համար սահմանված տուգանքը կկրկնապատկվի

Բնության հուշարձանների, արգելոց-թանգարանների հատուկ պահպանվող ռեժիմը խախտելու համար վարչական տույժերը կկրկնապատկվեն։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն առաջարկվում է նման իրավախախտման դեպքում տուգանք սահմանել 80 հազարի փոխարեն 150 հազար դրամ, իսկ եթե խախտումը կատարել է պաշտոնյան, 300 հազար դրամ։ Եթե նույն խախտումը կրկնվել է վեց ամսվա ընթացքում, պատիժն ավելի խիստ կլինի. քաղաքացիների դեպքում՝ 200 հազար, պաշտոնատար անձանց դեպքում՝ 350 հազար դրամի տուգանք։ Ըստ Գալստյանի՝ նման տուգանքներ սահմանվելու դեպքում խախտումները կնվազեն։

Նախագծին դրական եզրակացություն է տվել նաև կառավարությունը։