Հասարակություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջեի կատարողականի նախագծին

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծին:

«Տարեսկզբին ունեցել ենք 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտների կանխատեսում, տարվա ընթացքում եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով: Իսկ ծախսերը պլանավորված էին 2 տրլն 184 մլրդ, ավելացել են 103 մլրդ դրամով: Արդյունքում պլանավորված դեֆիցիտը նվազել է 6.5 մլրդ դրամով: Փաստացի ծախսերը, որոնք պլանավորված էին մեր ճշգրտված ծրագրով, կատարվել են 100.2 տոկոսով՝ եկամուտների մասով և 98 տոկոսով՝ ծախսերի մասով, որի հետևանքով ունենք դեֆիցիտի 78 տոկոս կատարողական, այսինքն՝ 56 մլրդով ավելի պակաս, բացարձակ առումով՝ 179 մլրդ դրամ»,- ասել է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։