Հասարակություն

Ավտովթար Մաստարա գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ու սահմանազատել տարածքը։