Հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ տեղեկություններով, Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: