Հասարակություն

Հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել են գերձայնային խլացուցիչներով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում Պարեկային ծառայության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որպեսզի պայքարն ուժեղացնեն նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ ու հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները վարում են այդ խլացուցիչների առկայությամբ։ 

1 օրում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, մայրաքաղաքի տարբեր հայտվածներում հայտնաբերել և ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոոխել 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Range Rover, BMW, Mercedes-G, Audi, որոնց վրա տեղադրված են եղել գերձայնային խլացուցիչներ։