ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը:
