Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։
Ըստ նախագծի, խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։
Հավելենք, որ ներկայում Հայաստանում եկամտային հարկը 20% է։ ՏՏ շատ ընկերություններ օգտվում են 10% եկամտային հարկ վճարելու արտոնությունից։