ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը քիչ առաջ ազատ արձակվեց։
Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման։ Սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նշանակվել է մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։
Դատական նիստից հետո Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե նիստի ընթացքում որևէ առարկություն չի եղել և դատավճիռն էլ չի բողոքարկի. «Արդարադատության նպատակը ոչ թե պատժելն է որպես այդպիսին մարդուն, որ մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ նպատակն ըստ էության հանցանքների նվազումն է, ու որ այլևս նման միջադեպ տեղի չունենա»,- ասել է նա։