Հասարակություն

Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին. Ալեն Սիմոնյան

Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին:

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ: Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական