Հասարակություն

«Ես անձնապես կարող եմ ուրախ լինել». Աշոտ Փաշինյանն իրեն առևանգելու մեջ մեղադրվող կնոջ դատավճռի մասին

«Ես անձնապես կարող եմ ուրախ լինել». Աշոտ Փաշինյանն իրեն առևանգելու մեջ մեղադրվող կնոջ դատավճռի մասին

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը գոհ է իրեն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատժից։

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, և ազատ արձակվել։

«Ես անձնապես կարող եմ ուրախ լինել»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, կարևոր է, որ միջադեպին տրվել է իրավական գնահատական. «Արդարադատության համակարգը և քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը, կանխարգելման միջոցն այս դեպքում քիչ չէ Գայանե Հակոբյանի նկատմամբ»,- ասել է նա։

Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ չի բողոքարքի դատարանի վճիռը. «Իհարկե ոչ, չեմ բողոքարկելու։ Այս վճիռը ներկայացրել է դատախազը և որևէ միջնորդություն կամ առարկություն չի հնչել դրա դեմ»։

Փաշինյանը նաև նշել է. «Նպատակն այն էր, որ նման միջադեպ այլևս տեղի չունենա: Գոհ եմ, որ միջադեպին իրավական գնահատական տրվեց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական