Հասարակություն

Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ

Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից  կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայկական կողմում տուժածներ չկան: