Հասարակություն

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ևս մեկ առանձին վարույթ է քննվում

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, իրեն առևանգելու օրը դուրս էր նետվել մեքենայից, որից հետո «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել։ Այս դրվագով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է քննվում, ընթանում է նախաքննություն. այս մասին տեղեկացրել է Աշոտ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես դրա մասով արդեն իսկ դիմել եմ։ Այս գործը (Գայանե Հակոբյանի մեղադրանքը,- խմբ.)  անջատվել է մեծ գործից, որ նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ըստ էության այս պահին շարունակվում է գործի նախաքննությունը, և այս գործը անջատվել է վարույթից որպես առանձին գործ»,- ասել է Աշոտ Փաշինյանը։

Մանրամասների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին. «Դեպքի հետ կապված որոշակի հանգամաքների դեռ իրավական գնահատական պետք է տրվի, այդ առումով, անջատված մաս կա քրեական վարույթից, դրանով նախաքննություն է իրականացվում»։ 

Հիշեցնենք, Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, և ազատ արձակվել։