Հասարակություն

«Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար». Ավանեսյան

«Հպարտությամբ արձնագրում ենք, որ Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար»- Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեզար Գարիդոյին ողջունելով` նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստանը հեմոֆիլիայի, արյունաբանության ոլորտում մշտական դինամիկ զարգացում ապահովող երկիր է և մենք պատրաստ ենք աջակցել` նպաստելու այս ոլորտում ձեր երկրի նոր ձեռքբերումներին»,- տպավորված Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ձեռքբերումներով` ասել է Սեզար Գարիդոն:

Նա տարածաշրջանային այցով երկու օր Երևանում է` տեղում ծանոթանալու ոլորտի ձեռբերումներին ու առաջնահերթություններին:

Հայաստանը 146 երկրներից մեկն է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և ֆեդերացիան անընդմեջ մեր պացիենտներին է տրամադրում հակահեմոֆիլային դեղամիջոցներ, մեր մասնագետների համար կազմակերպում վերապատրաստումներ, ինչպես նաև ֆեդերացիան նպաստում է այս հիվանդության վարման ժամանակակից մեթոդների ներդրմանը:

Նորագույն և թանկարժեք պրեպարատները մեր բուժառուներին համաշխարհային ֆեդերացիայից բացի տարամադրում է նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը: Տարեցտարի ավելի մեծ քանակով հակահեմոֆիլային պրեպարատներ է ձեռք բերում առողջապահության նախարարությունը: