Հասարակություն

«Կա հակասություն մեր ու տիկին Գայանեի միջև». փաստաբան

«Կա հակասություն մեր ու տիկին Գայանեի միջև: Մնացածը ճիշտ կլինի նա ասի։ Այո, հակասությունը եղել է պաշտպանության մարտավարության հետ կապված։ Մեր դիրքորոշումն այն է եղել, որ արդարացման հիմքով պիտի շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր։ Տիկին Գայանեն, կարծում ենք, հնարավորություն կունենա խոսելու այդ մասին»,- ասել է նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Ըստ Փաստաբանի՝ իրենք ներկայացրել են խափանման միջոցը փոխելու միջնորդություն և դուրս եկել դահլիճից. «Մենք այլևս ազատված ենք Գայանե Հակոբյանի պաշտպանությունից։ Տիկին Գայանեն, կարծում ենք, կապված մեղադրանքի հետ իր դիրքորոշումը կարտահայտի։ Մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը ու հիմա էլ գտնում ենք, որ այս գործով հանցակազմը բացակայում է»,- նշել է նա։

Հարցին, թե արդյո՞ք Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղադրանքը, փաստաբան Գեորգի Մելիքյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է. «Միգուցե, ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։