Հասարակություն

«Ես գիտեմ, որ դուք չունեք էդ թվերը». Արսեն Թորոսյանը՝ ֆինանսների փոխնախարարին

«Երկրի ներսում Iqos-ների սպառումը կայունացել է ու չի աճում։ Աճը զբոսաշրջիկների հաշվին է»,- հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան։

«Բայց ո՞նց է հաշվել, ո՞վ է հաշվել։ Ես գիտեմ, որ դուք չունեք էդ թվերը, եթե ունենաք էլ, ինդուստրիան է ձեզ տված լինելու․ եթե սխալվեմ, ասեք»,- արձագանքել է Արսեն Թորոսյանը։

Արման Պողոսյանը նշել է, որ ունեն այդ թվերը. «Արտահանման ժամանակ մաքսային մեր մոնիտորինգն է ցույց տվել, բայց չեմ ժխտի՝ ինդուստրիան էլ է տվել»։ 

Պողոսյանը հայտնել է, որ վիճակագրություն կա, բայց ինքը դժվարանում է այս պահին դրանք ներկայացնել։