Հասարակություն

Զոհված զինծառայողի մայրը հրաժարվել է պաշտպաններից

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։

Քիչ առաջ պաշտպանական կողմը դուրս եկավ դռնփակ նիստից, հայտարարելով, որ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։

Թե ինչն է դիրքորոշման փոփոխության պատճառը, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։