Հայաստանի վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն, անդրադարձել է իրեն առևանգելու փորձ կատարած Գայանե Հակոբյանին կրկին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։
Այսօր դատաքննությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է. «Իմ մոտեցումն այն է, որ դեպքը պիտի համապատասխան իրավական գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, ուզում եմ ասել, որ դա ոչ մեկը չի նսեմացրել ու չի էլ կարող նսեմացնել։ Այո, ես խոնարհվում եմ բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ։ Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, ու յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա»։