Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։
Ստեփանյանը նշանակվել է Երևանի թիվ 4 և 1 միավորված պոլիկլինիկաների տնօրեն։ Իսկ նրա փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Միավորված պոլիկլինիկաների արդեն նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: