Հասարակություն

85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով

Կառավարության որոշմամբ` 85 մլն դրամի չափով կավելացվեն պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ և խափանման նոր միջոցների կիրառմամբ պայմանավորված։ Ըստ այդմ, ավելացել են նաև պրոբացիայի ծառայողների այցերը պրոբացիայի շահառուների բնակության կամ աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և այլ անհրաժեշտ վայրեր։ Նախանշված գումարը կծառայեցվի պրոբացիայի ծառայությունում բարեփոխումների իրականացմանը և մինի-ավտոբուսների ու հատուկ մասնագիտական մեքենայի ձեռքբերման ապահովմանը։