Հասարակություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։ 

Նրա խոսքով՝ երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են երկու հայերին․ «Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, կապ է հաստատվել ընտանիքների հետ՝ «Կարմիր խաչի» նամակների միջոցով»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին, ժամը 19:00-ից ընդհատվել էր կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի ԶՈւ 2 զինծառայողի հետ։

Հայկ Մագոյան