Հասարակություն

Արագածավանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. մարզպետարան

Արագածոտնի մարզպետարանից հայտնում են. «Հունիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ երեկ՝ ժամը 23.40-ի դրությամբ, գյուղի ճանապարհը բացվել է, քաղաքացիների բողոքի ակցիան դադարել է։

Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։

Այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանդարտ է, քաղաքացիների բողոքին արձագանքել են համայնքի և իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք՝ վստահեցնելով, որ կտրվի համապատասխան իրավական գնահատական և հորդորելով սպասել իրավական գործընթացի արդյունքին»։