Հասարակություն

Նշանակվել է ծառայողական քննություն․ ՀՀ ՆԳՆ-ն՝ ավտոշարասյան համար ճանապարհը փակելու հետևանքով տեղի ունեցած վթարի մասին

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածած Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

«Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»: