Հասարակություն

ԱԱԾ ծառայողներն արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան

ԱԱԾ ծառայողներն արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան

Կառավարության որոշմամբ՝ ԱԱԾ ծառայողներն արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան։

«Ծրագրի շրջանակներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը», - կառավարության նիստում ներկայացրեց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։ 

Ծրագիրը կմեկնարկի 2024թ․-ից։ Այդ նպատակով, ԱԱԾ–ի հաշվարկներով, պետբյուջեից տարեկան կպահանջվի շուրջ 157 մլն դրամ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական