Հասարակություն

Մայիսին Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելություններն էականորեն աճել են։

2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ. 146 հազար, 2022 թ. 116 հազար զբոսաշրջիկ):

2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են Ռուսաստանը (շուրջ 52%), Վրաստանը (12%) և Իրանը (6%):