Հասարակություն

Առագաստային ակադեմիա՝ Սևանի ափին

Կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․3 մլն դրամ: