Հասարակություն

Գեղամ Գևորգյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին:

Նիստի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով: