Հասարակություն

Վահան Քերոբյանը Պեկինում հանդիպել է չինացի մի շարք գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (𝐂𝐡𝐢𝐧𝐚 𝐎𝐯𝐞𝐫𝐬𝐞𝐚𝐬 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐀𝐬𝐬𝐨𝐜𝐢𝐚𝐭𝐢𝐨𝐧, 𝐂𝐎𝐃𝐀) նախագահ Հե Չժենվեյի և չինացի մի շարք գործարարների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում համագործակցելն առավել նպատակահարմար է, դրանք են՝ մեքենաշինություն, գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկա, թվային տնտեսություն և այլն։

Ասոցիացիայի նախագահի հետ քննարկել ենք նաև ենթակառուցվածքային ծրագրերում չինական ընկերություններ ներգրավելու, ինչպես նաև Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունները»,- գրել է Քերոբյանը։