Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Հռոմ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իտալիա։ 

Ավանեսյանը Հռոմում հունիսի 12-14-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը։

ՀՀ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ նախարարի գործուղման ծախսերը կկատարվեն 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: