Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, թե վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։
«Երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են», - ասել է մարզպետը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Անդրադառնալով Տեղ գյուղի՝ իրենց վարելահողերը կորցրած բնակիչների խնդրին, մարզպետը նշել է. «Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել։ Ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել։ Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։