ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերով հսկող դատախազներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը և Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որ Ռոբերտ Քոչարյանի, մարտի 1-ի գործով մեղադրողներն էին։
Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
Այս լուրերը պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։