Հասարակություն

«Որպես այդպիսին՝ բնակավայրի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել». Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային կրակոցների մասին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ կրակոցների ինտենսիվությունը նվազել է, սահմանամերձ շրջանների բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, ապրում են իրենց բնականոն կյանքով։

«Որպես այդպիսին՝ բնակավայրի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել, ի ուրախություն բոլորիս՝ ԶՈՒ-ն կարողացել է պատշաճ պատասխան տալ։ Գեղարքունիքի մարզում առաջիկայում բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասել է նա։

Միաժամանակ, նա նշեց, թե. «Ես վստահ եմ, որ մի օր իրենք հետ են գնալու։ Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»։