Հասարակություն

ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Աշխատանքային խումբը ստեղծվում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այս որոշմամբ հաստատվում է նաև խմբի կազմը»,– ասված է որոշման մեջ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։