Հասարակություն

Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց։ Քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց նրա խափանման միջոց տնային կալանքը փոխել՝ ընտրել կալանք 1 ամիս 15 օր ժամկետով։

Նշենք, որ առավոտյան հայտնի դարձավ՝ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել էր, նշանակվել էր տնային կալանք։

Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկման ժամանակ տուժող Աշոտ Փաշինյանն ասել է, թե «Էս հանցանքի համար 4-8 տարի էր հասնում, տնային կալանքը, ըստ իս, մեղմ է»։