Հայաստան

Չինական ընկերության հետ քննարկվել են ՀՀ-ում մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-9-ը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։ 

Այցի շրջանակում հունիսի 5-ին Վահան Քերոբյանը հանդիպել է Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ։ Այն խոշոր արդյունաբերական ընկերություն է, որը զբաղվում է շինարարական մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ։ Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև լիզինգի գործիքով իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները։