Հասարակություն

Այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:
 
Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: 

Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։