ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր դատաքննության ժամանակ անդրադարձել է իր անվտանգության պահպանությանը։
«Չեմ օգտվում ՊՊԾ-ից, միևնույն ժամանակ ՊՊԾ-ն ինքն է որոշում ըստ իր օպերատիվ իրավիճակի, ըստ իր նպատակահարմարության, թե ում նկատմամբ իրականացնի հսկողություն»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե ինչ-որ պահի իրենք հարկ համարեն պահպանել իր անվտանգությունը, իրենց որոշումն է։