Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 6-7-ն, 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 6-ին, 9-10-ը տեղումները կլինեն կեսօրից հետո, իսկ 7-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 6-7-ին, 10-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է, հունիսի 8-ին, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։