Հասարակություն

Վարչապետի որդուն առևանգելու գործով դատական նիստը մեկնարկել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։

Դատարան են ներկայացել և՛ Աշոտ Փաշինյանը, և՛ Գայանե Հակոբյանը, որի խափանման միջոցը փոխվել է ու նշանակվել է տնային կալանք։

Հիշեցնենք՝ Հակոբյանը մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու մեջ։