Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 10 ℃

Рус Eng

Մարտակերտում 32-ամյա տղամարդը այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել

Հասարակություն

4 Հունիսի, 18:21

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 04-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Սարալանջ հասցեի 1991թ. ծնված Արմեն Բորիկի Ավետիսյանի կողմից նույն հասցեում գտնվող իրեն պատկանող առանձնատան հարակից այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Հայտնում են ԱՀ Քննչական կոմիտեից:

Արցախի Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Կ. Ադամյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ:

Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

 Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը