Հասարակություն

Քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի պատճառով ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են (տեսանյութ)

 «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի պատճառով ոստիկանի ծառայողական  լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են:

«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները  ժամանակավորապես  դադարեցվել են»,- ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ: