Հասարակություն

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել Դիլիջանում ոստիկանի կողմից մատուցողին ծեծի ենթարկելու գործից