Հասարակություն

Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով իրականացվել են մայթեզրերի մաքրման աշխատանքներ

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Սարալանջի փողոցից դեպի  Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով, շուրջ 5 կիլոմետր հատվածում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն մեկ շաբաթ իրականացնում է մայթեզրերի մաքրման աշխատանքներ։

Այսօր ավարտական փուլն է:

Հեռացվում են երթեւեկությանը խանգարող ծառաթփատեսակները, քարերը, տարիների ընթացքում կուտակված  շինարարական աղբը։ Աշխատանքներին միացել է նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը։

Առավոտյան ժամը 09:00-18:00 նշված հատվածը երթևեկության համար փակ կլինի: