Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ տեղի է ունեցել փոքր քարաթափում, այլ ոչ՝ պատի փլուզում։ Ըստ նրա՝ տեղի ունեցածն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, նշանակվել է փորձաքննություն, որից հետո կորոշվի՝ շենքի շինարարական աշխատանքները կշարունակվե՞ն, թե՞ ոչ։ Մինչ այդ, շինարարությունը կասեցվել է: