«Ես չգիտեմ՝ քննիչն այս պահին ծանուցում ուղարկել է, թե ոչ, բայց կարծում եմ՝ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա»,- ասել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով քովիդի ժամանակ ենթադրյալ չարաշահումների քրեական գործին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս Խաչատրյանը հայտարարել էր, թե առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա։
Այսօր Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասել էր. «Ուրախ եմ, որ մի քանի ամիս շարունակված իմ կոչերից հետո հակակոռուպցիոն կոմիտեում վերջապես ըմբռնել են, որ ինձ հարցաքննելը նպաստելու է գործի անաչառ քննությանը իրականության բացահայտմանը»։