Հասարակություն

Հայաստանում կկառուցվի ամենամեծ հեռուստաստուդիան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է, թե ինչ տեսք է ունենալու Հանրայինի նոր մասնաշենքը։

«Այսօր ստորագրված հայ-չինական պայմանագրով 26 միլիոն դոլարից ավելի ներդրում կկատարվի, կկառուցվի անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որը կլինի ՀՀ-ում ամենամեծ հեռուստաստուդիան»,- տեղեկացրել է նա: