«Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն՝ հաղորդակցության ռազմավարությունը, և վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն իր ներուժով շատ կարևոր դերակատարություն ունի և պետք է ունենա ապագայում», - հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում՝ 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ պետական կազմակերպության հետագա բարեփոխումների և վերափոխումների կարիք կա, որպեսզի հաղորդակցության ռազմավարությունը հնարավոր լինի իրականացնել։ Հարությունյանը նաև խոսել է հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի վերազինման մասին։