Հասարակություն

Հայաստանյան մի շարք կազմակերպություններ դատապարտել են ԱՄՆ պետդեպի հայտարարությունը

Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ կոչով դիմել են ԱՄՆ կառավարությանը։ Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ասել էր, որ ողջունում են Ալիևի հանձնառությունը՝ համաներել Լեռնային Ղարաբաղի հայերին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Մենք՝ Հայաստանի ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023թ․ մայիսի 30-ին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023թ․ մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Քանի որ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պահպանման և հարգանքի վրա, այնուամենայնիվ, խորապես հավատում ենք, որ ԱՄՆ վերջին հայտարարությունը Ադրբեջանի նախագահի համար կծառայի որպես հաստատում՝ շարունակելու հետագա գործողություններն ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության համար»։ 

Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը՝

  • Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը հետագա ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի դիմելու հարցում
    Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը, ներառյալ՝ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձությունը
  • Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ
  • Աջակցել միջազգային խաղաղապահ առաքելության ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լաչինի միջանցքում՝ երաշխավորելու տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, կանոնավոր և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայելու որպես անվտանգության էական երաշխիք տեղաբնակների համար
  • Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև իրավունքների վրա հիմնված միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծմանը Մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան աջակցել սահմանազատման և սահմանազատման գործընթացին՝ 
  • ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ մարդու իրավունքների և ռազմական հանցագործությունների կոպիտ խախտումների համար (այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման միջոցով) պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության

    Ստորագրողներ՝ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ

«Transparency int. Հայաստան»

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» հկ

«Խաղաղության երկխոսություն»

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում