«Պահանջը վերաբերվում է բոլորին։ Կարծում եմ՝ եթե որոշ գործընկերներ չեն հեռացրել, շատ կարճ ժամանակում դա կանեն», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով դիտարկումը, որ նկատվել են ծառայողական մեքենաներ, որոնց դիմացի ապակիների թաղանթները հանված չեն։
Փոխնախարարն ընդգծել է, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելիության չափի ստանդարտը չպահելու մասով․ «Չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է կառավարությունը։ Այդ չափը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ, հետևաբար, խնդիր չեմ տեսնում»,- ասել է փոխնախարարը։
«Ասել, թե կարող ենք տրամագծորեն այլ բան նախատեսել, քան ԵԱՏՄ ընդհանուր ստանդարտն է, միանշանակ պնդում չի։ Թեմայի վերաբերյալ այս պահին նոր նախաձեռնություն չունենք»,- հավելել է Արփինե Սարգսյանը։