Հասարակություն

Քննարկվել է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր քննարկել Միջազգային բեռնափոխադրումների արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը։

Այսօր այդ աշխատանքային խմբի առաջին նիստն էր, որի ընթաքում տարբեր գերատեսչություններ ներկայացնող իմ գործընկերները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց կատարած հետազոտություններն ու տարբեր առաջարկներով հանդես եկել։

Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը զեկուցել է, թե ինչ քննարկումներ են իրականացվել իրանական կողմի հետ Չաբահար նավահանգստում տարածքներ վարձակալելու, ներդրումների դիմաց նավահանգստում օպրատոր դառնալու, լոգիստիկ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Հանդիպումն իսկապես շատ ինֆորմատիվ և կառուցողական էր»: