Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություն ու լրացում նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար:
Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Ներկայումս շահագործվող անվազույգերն ավելի քան տասը տարվա են, մի քանի անգամ շրջատաշվել են, որի հետևանքով գտնվում են կրիտիկական դիամետրային չափերի։
«Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար՝ 333 մլն դրամ արժողությամբ, որի շրջանակում արդեն իսկ մատակարարվել է թվով 8 գնացքի անվազույգ: